Հղիություն, ծննդաբերություն
|
|
Պարգևեք Ձեզ մայրության բերկրանքը. nairimed.com
Վերարտադրողական տարիքում զույգը համարվում է անպտուղ, եթե կինը չի հղիանում մեկ տարի կանոնավոր սեռական հարաբերություններ ունենալու դեպքում (շաբաթական 2 սեռական ակտից ոչ պակաս հաճախականությամբ) և չի օգտագործում հակաբեղմնավորիչներ։
Ամուսնական զույգերի մոտավորապես 17%-ը կյանքի վերարտադրողական շրջանում բախվում են այս խնդրին։ Անպտղությունը համարվում է առաջնային, եթե զույգի մոտ հղիություն երբեք չի դիտվել, երկրորդային՝ եթե եղել է առնվազն մեկ հղիություն` անկախ արդյունքից (ծննդաբերություն, վիժում, արտարգանդային հղիություն)։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 40% դեպքերում չբերության պատճառը կնոջ վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներն են, 45% դեպքերում՝ տղամադրու, 15%` զույգի անհամատեղելություն և այլ գործոններ:
Անպտղության առավել հանդիպող պատճառներն են.
- սպերմայի ախտաբանություն` ≥ 35%
- ձվազատման դիսֆունկցիա` 20%
- արգանդափողային դիսֆունկցիա և կոնքի օրգանների ախտաբանական փոփոխություններ` 30%
- էնդոմետրիոզ` 15%
- փոքր կոնքում` կպումային գործընթացներ,
- ներզատական՝ հորմոնալ խանգարումներ,
- արգանդի բացակայություն կամ ախտաբանություն (բնածին՝ ներարգանդային միջնապատ, երկեղջյուր արգանդ, արգանդի երկատում և այլ արատներ, ձեռքբերովի՝ արգանդի հեռացում կամ հետվիրահատական սպիներ, միոմա, էնդոմետրիտ, ադենոմիոզ, պոլիպոզ և այլն)։
- իմունոլոգիական անպտղություն՝ կապված կնոջ մոտ սպերմատոզոիդների հանդեպ առկա հակամարմիններով (զույգի անհամատեղելիություն)
- քրոմոսոմային ախտաբանություններ,
- հոգեծին անպտղություն:
Հետևաբար, ամուսնական զույգին խորհուրդ է տրվում չհուսահատվել և դիմել բժշկի։ Մենք պատրաստ ենք բացահայտել և հնարավորին լուծել այդ խնդիրները՝ պարգևելով Ձեզ մայրության բերկրանքը։
Լիլիթ Հակոբջանյան, մանկաբարձ-գինեկոլոգ
«Նաիրի» ժշկական կենտրոն
16.06.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ